Ռուսաստանը պալատական հեղաշրջումների դարաշրջանում/ 1725 – 1762/: Պյոտր առաջինի մահից հետո Ռուսաստանը մուտք գործեց պալատական հեղաշրջումների դարաշրջան :Կայսերական իշխանությունը սկսեց ձեռքից ձեռք անցնել՝ շատ դեպքերում բաժին ընկնելով մարդկանց , ովքեր ոչ մի իրավունք չունեին ռուսական գահի նկատմամբ :1725 թվականի հունվարին Պյոտրին շրջապատող նոր արիստոկրատիային հաջողվեց գահ բարձրացնել Պյոտր առաջինի կնոջը՝ Եկատերինա Ալեքսեևնային : Եկատերինա առաջինը ամենևին պատրաստ չէր պետական գործունեության :Պյոտր առաջինի մերձավորներն իրենց դիրքերն ամրացնելու նպատակով հիմնեցին գերագույն գաղտնի խորհուրդ: Սակայն իր դեմ կազմակերպած դավադության հետևանքով Մեշնիկովը աքսորվեց Սիբիր, որտեղ և մահացավ :Պյոտր երկրորդը զբաղված էր միայն որսորդությամբ. պետության կառավարումը ինքնահոսի էր թողնված :1730 թվականին մահացավ Պյոտր երկրորդը: Գերագույն խորհուրդը գահ բարձրացրեց Պյոտր առաջինի զարմուհուն՝ Աննա Իվանովնային: