Ոտանավորներ/կրտսեր խումբ /երեխաների կյանքի երրորդ տարին

Արդեն մեծ եմ/ Ս.Կապուտիկյան

Արդեն մեծ եմ ես, գիտե՛ք ,

էլ ինձ փոքրիկ  չկարծեք.

Ոտքիս ծայրին  թե կանգնեմ՝

Մեծ սեղանին կհասնեմ:

Ճուտիկ/ Ս.Մկրտչյան

Այ իմ փոքրիկ,

Սիրուն  ճուտիկ ,

Արի մոտիկ,

Քեզ տամ կուտիկ:

Աքլորիկ/ Գ.Գեղունի

Աքլոր, աքլոր, աքլորիկ

Կարմիր- կարմիր կատարիկ,

Այդ  նախշունիկ շորը քեզ
Ով է տվել ինձ կասես:

Իմ տիկնիկը /Գ.Գեղունի

Քնիր, քնիր, իմ  տիկնիկ,

Քնիր, որ շուտ մեծանաս,

Որ մեծացար՝ ինձ նման

Մանկապարտեզ կգնաս:

Ով ունեմ/Գ.Գեղունի

Ունեմ փոքրիկ  մի քույրիկ ,

Մայրիկ, հայրիկ, եղբայրիկ,
Ասեք՝  սիրում եմ որին,

Ես ձեզ կասեմ՝բոլորին:

Կրտսեր երկրորդ խումբ/ երեխաների կյանքի չորրորդ տարին

Ոտանավորներ

Ձի- ձի, փայտե ձի,

Մեր դռանը կապեցի,

Սիրուն, սիրուն ներկեցի,

Հետո նրան թամբեցի :

Ով  ունի  այսպիսի ձի,

Թող գա ինձ հետ  նա մրցի:

Ծիտիկ/Գ.Գեղունի

Ծիտիկ, ծիտիկ մոտ արի ,

Քեզ տամ կորեկ ու գարի,

Չ վախենաս, չթռչես,

Ես չեմ ուզում բռնել քեզ:

Իմ շնիկը/Փ. Պողոսյան

Իմ շնիկը  շատ  սիրուն է,

Ունի երկար  ականջներ,

Նախշուն դունչիկ,  խուճուճ պոչիկ

Եվ սրատես  զույգ  աչքեր  :

Իմ շնիկին ես  չեմ կապում,

Նա խաղում  է պարտեզում,

Խուճուճ պոչը  վեր է ցցում,

Կատուներին  հալածում :

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment