Բարեկենդան  նշանակում  է  բարի  կենդանություն :Այն  ուրախության ու զվարճանքի օր է,  հիշեցնում  է Ադամի և  Եվայի  դրախտային  կյանքը , երբ նրանք  ապրում  էին  վայելքի  ու անհոգության  մեջ  :

Նախկինում  դրանք  հեթանոսական  տոնախմբությունների  օրեր  էին, կատարվում էին  փետրվարին  կամ   մարտի  սկզբին :Տոնը   հավանաբար  կապ  ուներ  գարնանսկսվելու  հետ  եվ  պատահական  չէին  զվարճությունները,  որոնք   արթնացող   բնությանը  ուրախ դիմավորելու,   մարդկանց   վերակենդանացնելու   խորհուրդ  ունի :Մարդիկ  մաղթում էին  միմյանց  բարի կենդանություն  :Հետագայում   քրիստոնությունը     դարձրեց   Մեծ  պահքի  նախորդող շաբաթվա տոն, որը     նշվում էր   կերուխումով ,  մասսայականխաղերով ,  մրցումներով  , թատերախաղերով  ,պարերով  և այլն  Այն տևում   էր  երկու շաբաթ,   անմիջականորեն  հաջորդելով  Սուրբ  Սարգսին և  ավարտվելով  Մեծ պասով  : Մեծ  պահքին  նախորդող   կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը:  Նա  անապատում  քառասուն   օր է  անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ  Պահքն ավարտվում է Զատկի՝Քրիստոսի Հարության տոնով:

 

Advertisements

Դիպլոմային նախագիծ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ

 Դիպլոմային  Նախագիծ

Նախադպրոցական կրթություն

Թեմա՝    «Ծեսը 2-5 տարեկան երեխաների խմբում»

Ուսանող՝   Նարինե Ավետիսյան

Ղեկավար՝   Ինգա Անտոնյան

Քաղաք Երևան
2018թ.

Ներածություն

Բովանդակություն

Գլուխ առաջին

Ծառզարդարի հիմնական ծիսական գործողությունները

Գործնական աշխատանք մանկապարտեզի սաների հետ

Գլուխ երկու

Զատկի ծես

Գլուխ երեք

Ծաղկազարդ

Ծաղկամայր տիկնիկ

Գարնան մի օր

Եզրակացություն

 

Ներածություն

«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում Խաղը մի մեծ լուսավոր պատուհան էորի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների,գաղափարների հոսքովԽաղը կայծ էհարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:

ՎԱՍուխոմլինսկի

Նախքան դիպլոմային աշխատանքին նախապատրաստվելը, ես աղոտ պատկերացում ունեի ծեսերի մասին: Նախապատրաստական փուլում, ես սովորեցի ,թե ինչ է ծեսը և ինչպիսի հայկական ծեսեր կան : Ես ուրախ էի, որ առիթ եղավ սովորել և իմանալ հայկական ծեսերի մասին և իմ սովորածը փոխանցել իմ փոքրիկ ընկերներին՝ մանկապարտեզի սաներին:
Խոսքի արվեստը պատմական զարգացման երկու մեծ փուլ է ունեցել՝ բանավոր և գրավոր: Ժողովրդական բանասացների կողմից ստեղծվել են բազմազան երկեր՝ առասպելներ, ավանդույթներ, հեքիաքթներ, երգեր, ծեսեր, որոնք հաղորդվել են սերնդից սերունդ: Ծիսական բանահյուսության տեսակներից են օրհնանք- մաղթանքները, աղոտքները, ծիսական երգերն ու խաղերը: Ծիսական երգերն ու խաղերը կատարվում են կրոնական նշանավոր ծիսակատարությունների, տոնախմբությունների ժամանակ, օր. Սուրբ ծնունդ, Նոր տարի, Բարեկենդան, Տյառնընդառաջ , Զատիկ , Ծաղկազարդ, Սուրբ խաչ:

Ծառզարդարի հիմնական ծիսական գործողությունները

Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու,
ուռենու պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության,
պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու
տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և
ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ: Ծառը զարդարում էին շորի
պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար,
որը խորհրդանշել է գարնան գալուստը:
Աստվածաշնչի մեջ կարդում ենք. «Եվ Տեր Աստված արևելյան կողմը` Եդեմի մեջ,
պարտեզ տնկեց` «Եդեմի պարտեզը», ու իր շինած մարդը հոն դրեց: Եվ Տեր Աստված
պարտեզին մեջտեղը Կենաց ծառը` Բարին ու Չարը գիտենալու ծառն էլ բուսցուց»:
Քրիստոնեության շրջանում վերաիմաստավորված կենաց ծառը նույնացվել է
Աստվածածնի հետ, այն առնչվում է խաչի, խաչափայտի, դրախտի հետ:

Ծառզարդարի ճյուղի ձևավորում
Այգու էտած ճյուղերից մեկը զարդարում են ներկած, ձևավորած զատկական ձվերով,
զատիկներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով, գույնզգույն
ժապավեններով, եռասայր մոմերով: Ճյուղերին կարելի է ամրացնել եգիպտացորենի
հատիկներից պատրաստված ադիբուդի: Կարելի է կախել նաև ձևավորման այլ
պարագաներ:

Ծաղկազարդի օրվա մանկանց ծիսական երթը
Ծաղկազարդին կազմվել է երեխաների մի խումբ, որն այցելել է գյուղի բոլոր
ընտանիքներին, բարեմաղթանքներ հղել, Զատիկի ծեսի համար հավաքել հատկապես
ձվեր: Քանի որ սաները միայն նախակրթարանի տարածքում են, այցելում են խմբերից
մեկին, որը նախօրոք պատրաստում է հյուրասիրությունը՝ չներկած ձվեր, «հատիկ»,
քաղցրավենիք, ընդեղեն, խնձոր, և այլն:
Խմբի սաների ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր: Նրանք
դիմում են տանտերերին.
— Ծառզարդար, Ծառզարդար, ձեր տուն էկանք, Ծառզարդար:
Ապա հերթով կարող են ասել ինչպես բարեմաղթանքներ, այնպես էլ՝ մանկական
«զգուշացնող, վախեցնող» հղումներ: Օրինակ՝
— Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
— Ով էլ չտա` չոր քարին նստի:
— Ով մեր փայը տա` դալարի շեն մնա:
— Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
— Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:
Կարող են ինքնուրույն ստեղծել այլ հղումներ, օգտագործել այլ աղբյուրներից գտած
նմուշներ:
Այդ ընթացքում կարող են երգել «Կարկաչա» ծիսական երգը, որը ոչ թե սկզբից մինչև
վերջ է կատարվում, այլ փոքր հատվածներով, այն պահին, երբ հարմար է կամ
անհրաժեշտ:
«Տանտերերը», որոնք նախօրոք պատրաստել են հյուրասիրություն, հերթով դնում են
սինիների և դույլերի մեջ: Երեխաներն էլ իրենց հերթին տանտերերին նվիրում են
ուռենու օրհնված ճյուղեր, որոնց վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն:
Դրանցով մեկը թեթև խփում է մյուսի մեջքին և ասում.
— Մեջքը տեղը, կամքը` տեղը:
— Քամու տեղ, սրտի դեղ:
— Թող բոլոր հիվանդություները մեզանից հեռու մնան:
— Եվ այլն:
Նախկինում անցկացնում էին հավերին, որ գեր լինեն: Կարելի է ուռենու ճյուղերից
հյուսված օղակի միջով անցկացնել մանուկներին, որ առողջ լինեն, չհիվանդանան:
Ծաղկազարդի ասիկներ, բարեմաղթանքներ, մանկական «զգուշացնող, վախեցնող»
հղումներ
«Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով,
կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ
առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ
ստանում»:
Զարդ, զարդ, ծաղկազարդ, գարնան գովք ու զարդ, ծաղկազարդ ու ծառզարդար:
Ով որ չտա իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն` իրենց թթուն,
Ով որ կտա իմ երկու ձուն,
Աստված պահե իր փեսացուն:
Դուրս գանք, պատարագ անենք,
Չալ եզը մորթենք, մատաղ անենք,
Մատաղ սիրողը երկու ձու տա,
Զատկին խաղանք, քեֆ անենք,
Մինն ինձի, մինն իմ ընկերին,
Ով որ տա` զիզի բարձին նստի,
Ով չտա` չոր քարին նստի:
Խունկ առեք, մոմ առեք,
Տասներկու պատարագ արեք,
Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
Ով որ բերե` շեն մնա,
Ով չբերե` հավի փորին դեմ կենա:
Կարկաչա, կարին քյաչա,
Սև եզան սև սամոդա,
Կարմիր կովը շատ եղ կուտա,
Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:
Օրհնվեք, յոթը որդով սեղան նստեք:
Ծաղկազարդի խոհանոց
«Հատիկ»
Խաշած ցորենը, սիսեռը, չամիչն ու շաքարահատիկները (կամ շաքարավազը) խառնել
իրար: Լցնել որևէ հարմար ափսեի մեջ, ձևավորել: Տուն այցելող մանուկներին
նվիրաբերելու համար հատիկը լցնել մեկ անգամ օգտագործվող բաժակների մեջ, վրան
շարել գունավոր կլոր կոնֆետներ:
Զատիկին կատարվող ծիսական գործողությունները

Ակլատիզի վերջին փետուրն հանելու գործողություն

Այնթափցիները, որոնք փետրազարդ սոխը (Ակլատիզը) կոչում էին Խուլուճիկ, Մեծ
պասի վերջին օրը այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց
պատկերացումների, սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն
ամբողջովին` թռչուն, որ թռչում — գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով:
Այս գործողությունը կարելի է խաղալ երեխաների հետ

Հյուրասիրություն

Ափսեի մեջ լցնում են զատկական չամչով փլավ, ներկած ձվեր և հյուրասիրում
հարևաններին (դրկից):

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը
Ուտիս տատի երգը.
— Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Ամեն մարդու դեղ ունեմ,
Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:
Ուտիս տատը և Ակլատիզի զրույցը
Ուտիս տատը համոզում է Ակլատիզին, որ որքան էլ վերջինս ճիշտ է արել, որ թույլ չի
տվել շատակերություն, անկարգություն, բոլոր դեպքերում մանուկը մնում է մանուկ, թող
երբեմն անմեղ մանկական անկարգություն անի, մի քիչ էլ շատ ուտի, չէ՞ որ նիհարել են:
Ակլատիզն արդարանում է, ասելով, որ չնայած նիհարել են, բայց առողջ են: Ուտիս
տատն էլ հորդորում է, որ Ակլատիզը թաթախվի մածնի մեջ, ելնի կտուրը, թևեր առնի,
թռչուն դառնա, թռչի, գնա:
Երեխաներից մի քանիսը մոտենում են Ակլատիզին, բռնում ձեռքերից ու տանում մի
կողմ, որտեղ մի քանի երեխա շրջան են կազմել և դարձել «թաս», որի մեջ «մածուն» կա:
Ակլատիզին մտցնում են շրջանի մեջ: Շրջանը փոքրանում է, Ակլատիզ — Խուլուճիկը
կքանստում է: «Թաս» երեխաները ձեռքերը առաջ են բերում ու ծածկում են Ակլատիզին:
Քիչ անց շրջանը բացվում է, Ակլատիզը, որն այդ ընթացքում արագ հագնում է նախօրոք
պատրաստած թևերը, թռչունի նման թևերը թափահարելով` հեռանում է:
Երեխաները բացականչում են.
— Չիք, չիք, Ակլատիզը չիք:
— Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:
Ուտիս.
— Օրհնվեք, յոթ որդով սեղան նստեք,
Հազար էսպես սեղան նստեք,
Ու ձեր մինը հազար դառնա,
Դռներդ միշտ բաց կենա,
Օջախներդ վառ մնա,
Էսպես առատ սեղաններ
Ձեզնից ամեն մինն ունենա:
Երեխաներից մեկը կամ բոլորն ասում են.
— Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»:
Ուտիս.
— Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց.
Բոլորը.
— Քրիստոս հարյավ ի մեռելոց:
— Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
— Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Երգում են «Սուրբ Աստված սուրբ» հատվածը Պատարագից:
Երգում և պարում են զատկական Յալալի պարերգը:
Շարունակում են ուրախ երգ ու պարով, ձվախաղերով:
Զատկական խոհանոց
Տես՝ Ռ. Հարոյան «Զատիկ», «Զատկի խոհանոց» բաժին
Խաղեր՝ Ծաղկազարդին և Զատիկին խաղալու համար

Գործնական աշխատանք մանկապարտեզի սաների հետ

Գործնական աշխատանք մանկապարտեզի սաների հետ
Նպատակը.
Բնության գրկում անցկացնեել ծես- միջոցառում՝ երեխաներին ծանոթացնելով ծաղկազարդի ծեսի հետ: Ոտանավորների և երգերի միջոցով զարգացնել երեխաների խոսքը, արտասանական և երգեցողության հմտությունները: Սովորել երգերը կատարել ամբողջ խմբով:
Արդյունքում երեխաները ծանոթացան ծիսական տիկնիկների հետ: նրանք իմացան, որ հնում երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում ջրի և անձրևի աստվածուհի Նարին , որպեսզի նա անձրև տար դաշտերին :
Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի , Հուրի, Չիչի- մամա և այլն :
Երգերի և դերային խաղերի միջոցով երեխաները ընկերանում են տիկնիկի հետ և տիկնիկը դառնում է նրանց աշխարհընկալման մի մասը :

 

Զատիկի ծես

Խաղեր կարկաչայով
ա. «Անձրև»
Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են
շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել
լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:
բ. «Կարկաչա»
Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում կրծքի ուղղությամբ,
արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ
դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի
մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:
— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու
հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:
Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց
երաժշտության:
գ. «Ձվերն ու կարկաչաները»
Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:
Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և
ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը,
կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի
ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը
շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է
գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական»
հարվածային ձայներ:
Խաղ ուռենու օրհնված ճյուղերով
Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով,
գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով
շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով
կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով,
կանգնում շարքի դիմաց նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին
զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների
նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա
հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները:
Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:
Բակում խաղում էին Ծաղկազարդին բնորոշ խաղ:
10 – 12 տարեկան տղաները նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար
ձողեր, կարմիր ներկում դրանք: Խաղացողներից մեկը իր ձողը շեղակի դեմ էր անում
պատին, մյուսն իր ձողով հարվածում էր: Կոտրվածը հաղթողին էր բաժին ընկնում:
Կոտրվածները պահում էին Զատիկի թանապուրի տակ այրելու համար:
Անհրաժեշտ պարագաներ – թռչունների տիկնիկներ, պատրաստած ծառ կամ ծառի
ճյուղեր
Սուրբ Հարության տոն. Զատիկ
Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված
ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և
ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով
հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի:
Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:
Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում
կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու
նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության փայտ, որը որպես պատնեշ
դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են
փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝
թողնելով ձվարշավի տպավորություն:
Ձուպտտոցի
Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն
համարվում է հաղթողը:
Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը
Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված
գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական
կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով
դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս
ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով
խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները
կողքից վանկարկում են.
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
— Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
Ամենաուժեղ թռչունները
Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝
մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու
փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի
մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած
ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝
ձուն:
Խաղը կարելի է խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ
սովորողների հետ:
Արագաշարժ թռչունները
Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են
իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ
պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը:
Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով),
կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:
Ճարպիկ թռչունները
«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ
«թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ
տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով
պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր
պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ
ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով
դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե,
բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա,
ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:
Արագակեր ձագուկը
Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում
կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում,
փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ,
հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ
առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:
Պահիր մայր թռչունին
Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած
շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը:
Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց
կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին
հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր
թռչունին, հաղթող է ճանաչվում:
Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար
բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»:
Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել
ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:
Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի
տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված 2-5
տարեկան սաների տարիքային խմբին:

Ավագ շաբաթվա խաղեր
Խնոցին հա հարեմ
Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու,
գոտկատեղից վերև ընկած հատվածով ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով,
ասում.
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ՝ սար հանեմ:
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ,
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,
Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
– Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
Երաժշտական խաղ «Ջրաղաց»
Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, ձախ ձեռքերը իրար ուսի
վրա դնելով, թեթև, կամաց վազքով պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»:
Նույն քանակով «ջուր» երեխաներ, մի փոքր հեռավորության վրա, իրար հետևից
շարված, կանգնած են: Նրանցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից
մեկի աջ ձեռքից, իսկ ձախով ցուցադրում է անիվի պտտվելու շարժումը: Երեխաներից
մի քանիսը կազմում են շրջան, դառնում «ջրաղացի քար» և մի փոքր հեռավորության
վրա կանգնում: Երբ «ջրաղացի անիվը» սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած
երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ վանկարկում.
«Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ ռիթմիկ հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու
անիվը դառնում են ցորեն և մոտենում ջրաղացքարին: Վերջինս տեղում կանգնելով և
շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով
«Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է
պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը: Քիչ անց քարը նորից
կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով «Փառ,
փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:
Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան հնչողությամբ
հարվածայիններ կամ շրխկաններ:
«Խնոցի, հարոցի» – 1
Խաղում են.
ա. Երկուսով (ցանկալի է՝ դաստիարակները), յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր
դաստակից: Կանգնում են իրար դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է
դիմացինի աջ դաստակից: Նրանք դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է
նրանց ձեռքերին, իր ձեռքերով փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու
արտասանում կրկնակն ու առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային
ու, ծափ տալով, ասում. «Տփեցի»: Ապա հերթով կարող են թվարկել ներկաների
անունները, որնց կամ «տփում» են կամ՝ տալիս (տվեցի):
Տեքստը կարելի է շարունակել «բ» տարբերակով:
բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ – գալու
շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ շարժումով
առաջ ու ետ տանելով, ասում են.
կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին – Հոփփը, լըփփը (կրկնում են 2 անգամ)
Զըմփը, դըմփը (2 անգամ)
Ծափը, ծըփը(2 անգամ)
1. – Խնոցի,
– Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:
2. -Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
3. – Խնոցի,
– Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:
կրկնակ.-
Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի
ավարտից անմիջապես հետո, երգում են «Հարի, հարի, խնոցի» երգը:
«Խնոցի, հարոցի» – 2
Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը
թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է
մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` սար հանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ:
— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Կարելի է նույնն անել` ասելով.
-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
«Չիք–չիք, աղամ»
Խաղը կարելի է խաղալ.
ա. երկու խմբով,
բ. մեկը հարցնում է, մյուսը՝ պատասխանում,
գ. դաստիարակը, դասվարը, խաղավարը հարցերի միջոցով պարզում է՝ ի՞նչն է
խանգարում սանին, սովորողին, ի՞նչը չէին ցանկանա, որ լիներ:
Առաջին խումբ – Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ – Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում) այն
ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
– Աղամ, աղամ, ի՞նչն աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
– Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
– Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այն ամենը, ինչի գոյությունը չեն
ցանկանում:
Զատկական խոհանոց
Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ:
Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած
տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ
դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ
ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և
ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը
չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Զատկական ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում
էին և նախշազարդում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի
փնջիկ է թողնվում, իսկ սուր ծայրում` նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն
կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում կամ էլ հայելու
առջև:

Ծաղկազարդ
Ծաղկազարդ / ծառզադար/, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն: Կատարվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրվա :
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին , ճյուղերը պահպանվում էին մինչև հարջորդ ծաղկազարդ :Դրանց վերագրվում է բարիքի, առատության , պտղաբերության հմայական զորություն: Հավատալով, որ դրանցով կավելա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում , հավանոցում և այլն :Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը , մասնավորապես Հայոց Հայրապետությունը , հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով , վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը :Այն տարվա մեջ կատարվում է քսանհինգ անգամ :
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում ՙՙ Բաց մեզ, Տեր դուռն ողորմության՚ շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը , աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը :Ժամանակի այս արողությունը կատարվել է եկեղուցու փակ դռան առջև :Կարդացվում եկեղեցու մի հատվածն ամբողջությամբ : Ծաղկազարի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարություն տոնը կոչվում է Ավագ շաբաթ :
Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր :Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին : Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել է բնության կենդանության ու վերապրումի արգասիք: Տոնի հիմքում ընկած է նաև կենաց ծառի գաղափարը :Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն :Դրա բարձրագույն նպատակը անմահությունն էր :
Տիրեզերական կամ կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի ծառը, որը զարդարվել է չրերով ու մրգերով : Իսկ ծաղկազարդին փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարը խափանելու նշանակություն: Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով:Այդ պատճառով է տոնը ստացել է Ծաղկազարդ անվանումը:

Ծաղկամայր տիկնիկ

Գարնան մի օր

 Եզրակցություն

Դիպլոմային աշխատանքը կատարելու ընթացքում, ես հաճախում էի երկուսից -չորս տարեկանների պարտեզ: Ես հասկացա, որ յուրաքանչյուր երեխա բնության հրաշքն է: Ինձ համար հատկապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են երեխաներն արտահայտում իրենց զգացմունքները. նրանք սիրում են, լացում, կարոտում մայրիկին,երգում, պարում, խաղում: Երեխաները կարողանում էին ծիսական խաղեր խաղալ, ծիսական երգեր երգել և իրենց այդ փոքր տարիքում հայկական ծեսի կատարողը դառնալ: Ես էլ երեխաների հետ սովորեցի ծեսերը, և մենք բոլորս դարձանք ծեսի մասնակից և մեր հոգևոր մշակույթի կրողներ:

Ծեսային խաղերի միջոցով երեխաները սովորեցին խաղալ փոքր և մեծ  խմբերով,

խաղալ երկուսով, երգել միասին, միասին շրջան կազմել, ծառ տնկել, ջրել, իրար հյուրասիրել ծիսական ուտելիքներ:Զարգացավ երեխաների խոսքը, բառապաշարը:

Թիմային աշխատանքում հաղթահարեցին կամակորությունը, սովորեցին լինել թիմի անդամ և կատարել որոշ դերեր թիմային խաղերում:

Սիրելի փոքրիկներ.

եկեք միշտ հայ մնանք, հայերեն խոսենք, երգենք և արտասանենք: Թող սերնդից սերունդ անցած մեր ծեսերը ամրացնեն ձեր միտքը, ուրախ դարձնեն ձեր մանկությունը: Թող դուք էլ մեծանալով մեր ծեսերը փոխանցեք ձեր սերունդներին:

Թող ուրախ լինի ձեր մանկությունը, խաղաղ լինի մեր երկիրը, թող արևը միշտ փայլի և դուք գտնեք ձեր տեղը այս արևի տակ:

Օգտագործված գրականություն

Տես՝ Ռ. Հարոյան «Զատիկ», «Զատկի խոհանոց» բաժին
Խաղեր՝ Ծաղկազարդին և Զատիկին խաղալու համար

Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի
տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը  ձևափոխված են և հարմարեցված 2-5
տարեկան սաների տարիքային խմբին:

 

 

Վիճակի խաղիկներ

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակի երգ  

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յիմ Նազանիմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

դիպլոմային աշխատանք

Թեմա-  Ծաղկազարդ

տեսակը–  խաղ

նպատակը –   գիտելիք գարնան մասին և նոր թեմատիկ բառերի ուսուցում

Երեխաների  հետ բալի  ,խնձորի, սալորի  ծառի ճյուղեր տնկեցիք :Սկզբում  հողը փորեցինք,  երեխաները  ճյուղերը դրեցին փոսի մեջ , մյուս երեխաները հողը լցրեցին, որ ճյուղերը կանգուն մնան և մի քանիսն  էլ ջրեցին :

Կատարվեց թիմային  աշխատանք ՝մի քանիսը փորեցին , մի քանիսը ճյուղը  ընտրեցին  և տեղադրեցին փոսի մեջ , մյուսները հողը լցրեցին և ջրեցին :Երեխաները  շատ ոգևորված կատարեցին աշխատանքը և հետաքրքրվում եին, թե երբ են ծառերը  մեծանալու և բերք տալու :Այս խաղի միջոցով երեխաները սովորեցին  սիրել բնությունը, հողը ու ջուրը  և ոչ միայն օգտվել բնությունից, այլև օգնել,  որ շատանան ծառերը :Երեխաները իմացան որ ծառ ու ծաղիկ տնկելու ժամանակը գարունն է , որ ծառերը սնվում են հողից,  որ նոր տնկած  ճյուղերը արմատ են գցում հողի մեջ  և մեծանում և նրանց  կանաչ տերևները  թթվածին են տալիս , որ մենք բոլորս շնչենք :

Խաղն ունի շարունակականություն .մենք պետք է ժամանակ առ ժամանակ ջրենք ծառերը :Երեխաները սովորում են հոգ տանել բնությանը

Թեմատիկ բառապաշար- արմատ ,թթվածին ,բալենի ,խնձորենի սալորենի

ՙԾես՚ դիպլոմային աշխատանքի նախապատրաստական փուլ

Նախքան դիպլոմային աշխատանքին նախապատրաստվելը, ես աղոտ պատկերացում ունեի ծեսերի մասին: Նախապատրաստական փուլում, ես սովորեցի ,թե ինչ է ծեսը և ինչպիսի հայկական ծեսեր կան : Ես ուրախ էի, որ առիթ եղավ սովորել և իմանալ հայկական ծեսերի մասին և իմ սովորածը փոխանցել իմ փոքրիկ ընկերներին՝մանկապարտեզի սաներին:
Խոսքի արվեստը պատմական զարգացման երկու մեծ փուլ է ունեցել՝բանավոր և գրավոր:Ժողովրդական բանասացների կողմից ստեղծվել են բազմազան երկեր՝ առասպելներ, ավանդույթներ, հեքիաքթներ, երգեր, ծեսեր, որոնք հաղորդվել են սերնդից սերունդ :Ծիսական բանահյուսության տեսակներից են օրհնանք- մաղթանքները, երդումները, աղոտքները, ծիսական երգերն ու խաղերը:Ծիսական երգերն ու խաղերը կատարվում են կրոնական նշանավոր ծիսակատարությունների, տոնախմբությունների ժամանակ, օր. Սուրբ ծնունդ, Նոր տարի, Բարեկենդան, Տյառնընդառաջ , Զատիկ , Ծաղկազարդ, Սուրբ խաչ: